Լրահոս

02.09.2016 19:03


Հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ

Հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում`

Սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում նաև կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևանի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.50C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.70C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.80C

Այս խորագրի վերջին նյութերը