Լրահոս

02.09.2016 16:39


Կառավարությունը սահմանել է ՀՀ դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները

Կառավարությունը սահմանել է ՀՀ դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները

Կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է ՀՀ դրոշի և ՀՀ զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները, որոնք, որպես պարտադիր պայման, կկիրառվեն տպագրությունում, հեռուստա-ռադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձևաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա:

Կառավարությունից հայտնում են, որ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ դրոշի գույների համադրության` միջազգային գունային ստանդարտների և հստակ գունային գամմաների չափորոշիչների գործածմամբ, գրաֆիկագունային ձևաչափերի ամրագրմամբ և ՀՀ զինանշանի գործածվող գունային գամմաների հստակեցմամբ ու զինանիշագիտության կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների, ընդհանուր կոմպոզիցիայի շտկմամբ, «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքների պահանջներով, ինչպես նաև ՀՀ վարչապետի համապատասխան որոշման պահանջով:

Այս խորագրի վերջին նյութերը