Աշխարհ

05.09.2016 09:28


G20-ի գագաթաժողովին Օբաման քնել է (տեսանյութ)

G20-ի գագաթաժողովին Օբաման քնել է (տեսանյութ)

Չինաստանում ընթացող G20-ի գագաթաժողովի բացման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քնել է: Դա պատկերող տեսանյութը հրապարակել է ռուսական «ՌԵՆ ՏՎ» հեռուստաալիքը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Օբաման նստած` փակ աչքերով և գլուխը ձեռքին հենած:

Հիշեցնենք, որ սա Չինաստանում ԱՄՆ նախագահի հետ տեղի ունեցած միակ միջադեպը չէ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երբ Օբամայի ինքնաթիռը վայրէջք էր կատարել, պարզվել էր, որ օդանավակայանի աշխատակիցները մոռացել են կամրջակը մոտեցնել, և ԱՄՆ նախագահը չի կարողացել իջնել իր համար նախատեսված կարմիր գորգով։

Իսկ պատվիրակությանը դիմավորող չինացի պաշտոնյան արգելել էր ամերիկացի լրագրողներին մոտենալ Օբամային։ Երբ ԱՄՆ պատվիրակության անդամներից մեկը փորձել էր բացատրել, որ օդանավակայանում ԱՄՆ նախագահին լուսանկարելն իրենց ավանդույթն է, չինացին հակադարձել էր. «Սա մե՛ր երկիրն է, սա մե՛ր օդանավակայանն է»։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը