Աշխարհ

06.09.2016 20:59


Կինն իր հղիության մասին ամուսնուն հայտնել է ֆոտոսեսիայի ժամանակ (ֆոտոշարք)

Կինն իր հղիության մասին ամուսնուն հայտնել է ֆոտոսեսիայի ժամանակ (ֆոտոշարք)

Վերջերս շատ կանայք տեսագրում են այն պահը, երբ հայտնում են իրենց ամուսիններին հղիության մասին լուրը, իսկ Բրի Դոուն ասել է իր ամուսնուն՝ Բրենդոնին, որ իրենք ֆոտոսեսիա են «հաղթել», սակայն իրականում ավելին է մտածած եղել։ Այս մասին հայտնում է «soulpost.ru»–ն։

Լուսանկարվելու ընթացքում նրանցից յուրաքանչյուրը փայտե տախտակի վրա իրենց 2–րդ կեսի մասին պետք է 3 բառ գրեր։

«Մենք լուսանկարչի հետ բոլոր մանրուքները ծրագրել էինք, և երբ մենք եկանք այգի, ամուսինս ոչինչ չգիտեր։ Իմ փայտե տախտակը, որի վրա գրված էր հղիությանս լուրը, արդեն պատրաստ էր, մենք ուղղակի սպասում էինք, որ Բրենդոնը գրի իր բառերը»,–պատմել է Բրի Դոունը։

Այս պատմությունը համացանցում տարածել են ավելի քան 50 հազար անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը