Լրահոս

07.09.2016 19:07


«Արծվի» արձանի մոտ այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք

«Արծվի» արձանի մոտ այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Մարմարի աշխարհ» խանութի մոտակայքում, այրվել է մոտ 2500 քմ բուսածածկ տարածք, Տիգրան Մեծի նրբանցքում՝ Երկաթգծի վարչության մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Հրազդանի կիրճում՝ դեպքի Զովունի տանող ճանապարհին՝ մոտ 2000 քմ, Արցախի պողոտայի թիվ 57 հասցեում գտնվող «Լաքո-կրասկա» գործարանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ գործարանային թափոն և խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասին հարակից՝ մոտ 1200 քմ, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում՝ մոտ 6 հա, Ջրաբեր գյուղի մոտակայքում՝ մոտ 16 հա, Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 400 քմ, Բալահովիտ գյուղի «Ագրերային» ֆերմային հարակից տարածքում՝ մոտ 1500 քմ, Կոտայք գյուղի վերջնամասում՝ մոտ 30 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին՝ մոտ 5 հա, «Արծվի» արձանի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Սյունիքի մարզի Շաղատ գյուղի մոտակայքում՝ մոտ 30 հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Ռուբլյովկա ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 3 հա, գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2 հա, Լուսակերտ և Հայրենյաց գյուղերի միջանկյալ հատվածում՝ մոտ 15 հա, Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցի սկզբնամասում՝ մոտ 0,5 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը