Լրահոս

17.12.2009 14:31


Լ. Սարգսյան. «ՍԴՀԿ–ն պառակտելու ցուցումը Սերժ Սարգսյանինն է…»

Լ. Սարգսյան. «ՍԴՀԿ–ն պառակտելու ցուցումը Սերժ Սարգսյանինն է…»

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կուսակցությունում տեղի ունեցող խմորումների մասին խոսելիս «Դուպլեքս» ակումբում ասել է, թե գաղտնիք չէ՝ նախագահական ընտրություններից առաջ և հետո ի՞նչ դերակատարություն ունեցավ Հնչակյան կուսակցությունը ՀԱԿ-ի շարժման մեջ և ի՞նչ կշիռ ձեռք բերեց այդ շարժման շնորհիվ։

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը սկզբում մտածելով, որ հաղթանակը շատ արագ կլինի, շարժմանը և Լևոն Տեր-Պետրոսյանին լուրջ կողմնակից էր, սակայն հետագայում Հայաստանում (Հանքավանում) հանգստյան տուն ձեռք բերելով և հասկանալով, որ այստեղ իր բիզնեսը զարգացնելու համար իրեն իշխանությունների հովանավորությունն է հարկավոր, լինելով բիզնեսի մարդ՝ նա գործարքի գնաց իշխանությունների հետ։ Նա նշել է, թե Սեդրակ Աճեմյանի և նրա կողմնակիցների կողմից նպատակ էր դրված ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ից հանել։ Նրա խոսքերով՝ Ս. Աճեմյանը դեռ մինչև 19-րդ համագումարը այդ հարցի մասին խոսել է իր հետ և ցանկացել է այն մտցնել համագումարի օրակարգ, ինչը նրան չի հաջողվել։

-Կարող եմ վստահաբար ասել, որ Տիգրան Սարգսյանի հետ նրա բազմաթիվ հանդիպումների արդյունքում նրանք եկել են այդ գործարքին, որի նպատակը հետևյալն էր. ամեն գնով պառակտել Հայ ազգային կոնգրեսը, իսկ դուք գիտեք, որ Հնչակյան կուսակցությունը կազմում է Հայ ազգային կոնգրեսի այն առանցքային մասը, որին այնտեղից պոկելով՝ կարող են այդ գործընթացը զարգացնել, և միգուցե, ըստ իրենց, հասնեին հաջողության,- ասել է Լ.Սարգսյանը։

ՍԴՀԿ-ն պառակտելու ցուցումը, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, Սերժ Սարգսյանինն է, բայց բանակցողը Տիգրան Սարգսյանն է։ Իսկ կուսակցությունում Սեդրակ Աճեմյանի լրջագույն աջակիցը Վահան Շիրխանյանն է, Ս. Աճեմյանի կողմից ֆինանսավորվող «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունն է, Նարեկ Գալստյանն ու Գևորգ Պերկուպեկյանն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը