Լրահոս

08.09.2016 18:16


Ռազմական ոստիկանության մոտ այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք

Ռազմական ոստիկանության մոտ այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում՝ 2000 քմ, Իսակովի պողոտայի թիվ 18/10 հասցեում գտնվող Ռազմական ոստիկանության մոտակայքում՝ մոտ 300 քմ, Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի 38-րդ կմ-ի մոտակայքում՝ 7 հա, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում՝ մոտ 4000 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Հովհ.Շիրազի փողոցում գտնվող Դեսո ասվալտի գործարանի մոտակայքում՝ 2000 քմ, Արգել գյուղի Նախկին Ֆիզոթերապեվտիք հիվանդանոցի մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Աբովյան քաղաքի հանրակացարանային թաղամաս Չափիչի 4 հասցեի մոտակայքում՝ 1500 քմ, Աբովյանի թիվ 3 մանկապարտեզի մոտ՝ 200 քմ, Գետամեջ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 20 հա, Արզնի առողջարանի (նախկին ԼԵՉ կամիսիա) տարածքում 3500 քմ, Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող սարալանջին՝ մոտ 200 հա, Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Հայդուկների փողոցի 2-րդ փակուղու թիվ 13 տանը հարակից՝ 10 հակ անասնակեր, Ավշար գյուղի Հովհաննես Խաչատրյան փողոցի թիվ 3 տանը հարակից՝ 3000 քմ խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան 11 հասցեի հարակից տարածքում՝ մոտ 1, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի գերեզմանատանը հարակից՝ 1,5 հա, Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակա հանդամասում՝ մոտ 4000 քմ, Արթիկ քաղաքի Գորկու փողոցում՝ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը