Լրահոս

08.09.2016 13:59


ՃՏՊ է տեղի ունեցել Խոսրովի անտառի մոտ. կա զոհ

ՃՏՊ է տեղի ունեցել Խոսրովի անտառի մոտ. կա զոհ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.15-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոսրովի անտառի մոտակայքում՝ ձկնաբուծարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-5204» մակնիշի 26 LS 998 պ/հ (վարորդ` 1958 թ. ծնված Ռ. Ա.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ), վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը