Լրահոս

08.09.2016 20:15


Վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց

Վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան և Բաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը, ով ժամը 14.20-ին իր տնից բերման է ենթարկվել բաժին և հանձնվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:
Կատարվում է քննություն:


Այս խորագրի վերջին նյութերը