Լրահոս

08.09.2016 16:47


«Տոյոտա Պրադո»-ն բախվել է մայթեզրին, «ԳԱԶ-53»-ը՝ ծառին

«Տոյոտա Պրադո»-ն բախվել է մայթեզրին, «ԳԱԶ-53»-ը՝ ծառին

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ադոնցի փողոցի թիվ 13 հասցեի մոտ բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 07.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը