Լրահոս

08.09.2016 21:50


Երևանում և Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Երևանում և Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16.15-ին, Երևանի Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18.30-ին, «Մերսեդես-Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 3 շենքի դիմաց բախվել է «Շկոդա Ռափիդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև ՝ կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի:
«Շկոդա Ռափիդ»-ի վարորդը և 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սաֆարյան և Նանսենի փողոցների խաչմերուկում բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ կայանված «Օպել»-ի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18.25-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհից Արզնի տանող ճանապարհին իրար են բախվել «Նիվա» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիվա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը