Լրահոս

13.09.2016 18:31


Ավտոշուկայի մոտակա սարի լանջին այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք

Ավտոշուկայի մոտակա սարի լանջին այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ավտոշուկայի մոտակա սարի լանջին այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք, Թումանյան թաղամասի թիվ 8 և 9 շենքերի մոտակայքում՝ 1500 քմ, Քանաքեռի գերեզմանատան մոտակայքում՝ 2000 քմ, «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում՝ 5000 քմ, Կենտրոնական գերեզմանատան մոտակա հողատարածքում՝ 500 քմ, Նուբարաշենի գերեզմանատանը՝ 4000 քմ, Վարդավառի լճի մոտակայքում՝ «Արգիշտի» ռեստորանի հետնամասում՝ 100 քմ, «Ջրվեժ» անտառպարկում՝ 2000 քմ, Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում` 500 քմ, Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ 1000 քմ:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի գերեզմանատանը՝ 700 քմ, նոր գերեզմանատան սկզբնամասում՝ 3000 քմ, 6-րդ միկրոշրջան թաղամասում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատանը՝ 400 քմ, 3-րդ թաղամասի թիվ 12 և 13 շենքերի ետնամասում՝ 250 քմ, Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը՝ 300 քմ, 4-րդ դպրոցի մոտակայքում (գերեզմանատան մոտ)՝ 150 քմ, Կոճոռ թաղամասում՝ ջերմոցներին հարակից սարալանջին՝ 3 հա, 1-ին փողոցում՝ 5000 քմ, Արգել գյուղի գերեզմանատանը` 1500 քմ, Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ 2000 քմ, Զորավան գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Պտղնի գյուղի ամառանոցների մոտակա սարում՝ 20 հա, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ 4000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցում՝ 200 քմ, Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում գտնվող ՎՏԲ բանկի մոտակայքում՝ 200 քմ, Շիրակ գյուղի մոտակա դաշտում՝ 6 հա, Սառնաղբյուր գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Աշոցք գյուղի հին գերեզմանատանը՝ 100 քմ, Մեծ Մանթաշ գյուղի սուպերմարկետի մոտակայքում՝ 150 հակ անասնակեր, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի տառերի պուրակի դիմաց՝ 30 հա խոտածածկ տարածք, Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցի վերջնամասում՝ Օդ Կայանի հարակից տարածքում՝ 1 հա, գերեզմանատանը՝ 200 քմ, Ոսկևազ գյուղի դաշտերում՝ 5000 քմ, Կարբի գյուղի գերեզմանատանը՝ 400 քմ, Ալագյազ գյուղում՝ 1000 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գերեզմանատանը՝ 100 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գերեզմանատանը՝ 400 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում՝ 400 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը