Աշխարհ

13.09.2016 12:05


Սիրիացի զինվորականները հայտարարել են իսրայելական կործանիչ ոչնչացման մասին (լրացված)

Սիրիացի զինվորականները հայտարարել են իսրայելական կործանիչ ոչնչացման մասին (լրացված)

Սիրիայի հակաօդային ուժերը սեպտեմբերի 13–ի գիշերը երկրի հարավ–արևմուտքում՝ Քունեյթրա շրջանում, Իսրայելի ՌՕՈւ–ի կործանիչ ու անօդաչու սարք են խոցել։ Այս մասին հայտնում է SANA–ն։

Հստակեցվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերն այդկերպ պատասխանել են այդ տարածքում Սիրիայի բանակի դիրքերի գրոհին։ Զինվորականների խոսքով՝ իսրայելական ավիացիային պատկանող կործանիչին ու ԱԹՍ–ն ոչնչացվել են Սասաա ավանից արևմուտք։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ավիացիան հարձակում է գործել սիրիական հրետանու վրա։

***

Ավելի ուշ Իսրայելը հերքել է իր ինքնաթիռը խոցելու մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ սիրիական բանակը 2 հրթիռ է արձակել, բայց վրիպել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը