Լրահոս

13.09.2016 17:45


4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 38 ՃՏՊ

4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 38 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 9-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 47-ը:

Բացահայտվել է գողության 18, խարդախության 10, հարկերից խուսափելու 5, կողոպուտի, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 2-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը