Քաղաքական

15.09.2016 15:02


Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

Արթուր Դավթյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի նշանակման համար առաջադրված Արթուր Դավթյանի թեկնածությանը ՀՀ ԱԺ–ում «կողմ» է քվեարկել 97 պատգամավոր։ Քվեարկությանը մասնակցած 103 պատգամավորից 3–ը «դեմ» է քվեարիկել, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։

Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտարարել է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը։

–Գիտակցում եմ իմ առջև դրված խնդիրները: Վստահեցնում եմ, որ գիշեր ու զօր աշխատանքով ամեն ինչ անելու ենք՝ սպասումներն արդարացնելու համար,- ասել է Դավթյանը՝ նշելով, որ պաշտոնը պատասխանատու է, ու հաջողություններ կարելի է արձանագրել ԱԺ-ի հետ համագործակցության արդյունքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը