Լրահոս

28.10.2010 10:53


ԱՄՆ–ում ընտրություններ են տեղի ունենալու

ԱՄՆ–ում ընտրություններ են տեղի ունենալու

Նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի և տեղական ժողովների անդամների ընտրություններ են տեղի ունենալու։ ԱՄՆ 37 նահանգներում ընտրելու են նոր նահանգապետի։ Երեքշաբթի նախնական ընտրությունները տեղի կունենան 7 նահանգներում և Կոլումբիայի շրջանում։

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբաններին համախմբած «Stratfor» փորձագիտական ազդեցիկ կենտրոնը կարծում է, որ ո՛չ Հանրապետական, ո՛չ էլ Դեմոկրատական կուսակցությունները միջանկյալ ընտրություններում չեն կարող իրենց համար ձայների առավելագույն մեծամասնություն ապահովել։ Վերլուծական այդ կենտրոնի տնօրեն Ջորջ Ֆրիդմանը համոզված է, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Կապիտոլիումի բլրում ուժերի հավասարակշռություն կհաստատվի, Դեմոկրատներն այլևս չեն կարող մեծամասնության քաղաքականություն վարել՝ առանց հաշվի առնելու Հանրապետականների կարծիքը, իսկ Բարաք Օբամայի վարած քաղաքականությանը սատարելու կուսակցական կարգահապահությունը կսկսի էլ ավելի երերալ։ Այսպիսով, Ֆրիդմանի խոսքերով՝ անգամ ամենամեծ հաջողության դեպքում Հանրապետականները չեն կարող այնքան տեղ ստանալ, որն անհրաժեշտ է նախագահական վետոյի հաղթահարման համար, օրենսդիր մարմնում էլ քաղաքական հավասարակշռությունը զգալիորեն կկապի Օբամայի ձեռքերը։

Նա նշել է, որ առաջին միջանկյալ ընտրություններից հետո քաղաքական նման կախվածության մեջ են հայտնվել նաև ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանը և Բիլ Քլինթոնը։ Սակայն ընտրողների ձայների նման բաշխվածությունը չի նշանակում, թե Օբաման կորցնում է նախագահական երկրորդ ժամկետում ընտրվելու հնարավորությունը։

«Նախագահական նախընտրական արշավը կսկսվի 2012թ. նոյեմբերի 3-ին։ Քարոզչության հաջող ավարտի համար Օբաման պետք է վերաիմաստավորի իր վարած քաղաքականությունը»,-ասել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը