Լրահոս

20.09.2016 18:03


«Պիկնիկ» ռեստորանային համալիրի մոտ այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք

«Պիկնիկ» ռեստորանային համալիրի մոտ այրվել է մոտ 300 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Քանաքեռի 13-րդ փողոցի թիվ 51 տան մոտակայքում՝ 4000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Պիկնիկ» ռեստորանային համալիրի մոտակայքում` մոտ 300 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի մոտակայքում` մոտ 3000 քմ, Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում` 4 հա խոտածածկույթ, Մարմաշեն գյուղին հարակից հանդամասում` մոտ 0.5 հա, Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Կաթնաջուր գյուղի մոտ՝ 20 հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Այգիներ» կոչվող տարածքում՝ 1 հա, Կարմրաշեն գյուղի դաշտում՝ մոտ 15 հա, Ամուլ սարի հարակից տարածքում` մոտ 20 հա, Սյունիքի մարզի Սյունիք գյուղին հարակից հանդամասում՝ 4 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը