Լրահոս

28.10.2010 12:25


Է. Շարմազանով. «ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագծի քվեարկությանը»

Է. Շարմազանով. «ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցելու ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագծի քվեարկությանը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» ներկայացրած օրինագծի այսօրվա քվեարկությանը՝ ասել է, թե Արցախյան պայքարի առաջամարտիկներից մեկը լինելով՝ ՀՀԿ-ն չի կարող ազգային խնդիրներում ապազգային դիրքորոշում ունենալ։

-ՀՀԿ-ն Արցախի միջազգային ճանաչման ջատագովն ու առաջամարտիկն է, սակայն երբ որ ժամանակը գա,  ինքը կարող է և՛ արտահերթ, և՛ առանց արատահերթի նիստ հրավիրել ու անցկացնել օրինագիծը։ Այս որոշումն այնպիսներից է, որ պետք է անցնի 131 կողմով, և ՀՀԿ-ն դեմ չի քվեարկելու։ Մենք պարզապես չենք  մասնակցի քվեարկությանը,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը