Լրահոս

22.09.2016 14:16


Հրդեհ է բռնկվել Ծակքարի երկհարկանի տներից մեկի տանիքում

Հրդեհ է բռնկվել Ծակքարի երկհարկանի տներից մեկի տանիքում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.45-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում գտնվող երկհարկանի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 15-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 10 երկհարկանի տան տանիքը (մոտ 300 քմ) և պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել՝ 12.55-ին։

Այրվել է պահեստավորված անասնակեր (200 հակ) և տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 150 քմ հատված:

Այս խորագրի վերջին նյութերը