Լրահոս

22.09.2016 21:18


«Սուրբ Կարապետ» եկեղեցու մոտ այրվել է 7 հա խոտածածկ տարածք

«Սուրբ Կարապետ» եկեղեցու մոտ այրվել է 7 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես ` Արարատի մարզի Արայի գյուղում՝ 2000 քմ, «Սուրբ Կարապետ» եկեղեցու մոտակայքում` 7 հա, Կոտայքի մարզի Զորավան գյուղի մոտակայքում՝ մոտ 8000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 7 խտձորենի, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի «Գանձակ» ռեստորատի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Լոռու մարզի Սպիտակի ԲԿ-ի մոտակայքում՝ 1500 քմ, Մեծ Այրում գյուղում՝ 2500 քմ, Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի «Պանի» կոչվող տարածքում՝ 4 հա խոտածածկույթ, Գլաձոր գյուղի գերեզմանատան մոտ՝ 5000 քմ, Թագավորանիստ կոչվող տարածքում՝ 2 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը