Լրահոս

22.09.2016 16:37


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 08.30-ին, Երևանի Մազմանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19.40-ին, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 4/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ և 34-ամյա տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին 57-ամյա մի քաղաքացուհի բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 15.30-ին, Երևանի Րաֆֆու և Անդրանիկ փողոցների խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 21-րդ կ/մ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արարատի Մրգավետ գյուղում հարվածել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Զանգակատուն գյուղի հատվածում կայանված «ԳԱԶել» մակնիշի, առանց վարորդի ավտոմեքենան տեղաշարժվել է տեղից և երբ վարորդը փորձել է կանգնեցնել այն, ոտքը մնացել է ավտոմեքենայի անիվի տակ, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը, 4 ուղևորները և «Մերսեդես-Բենց»-ի վարորդը ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10.45-ի սահմաններում, Երասխահուն-Եղեգնուտ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Աուդի-Ա4» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6.5-րդ կմ-ին բախվել է քարերին, ինչի հետևանքով ավտոմեքենայում եղած երկու տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 07.55-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11.10-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 02.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 05.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով իրենց իրենց մոտ է ընդունվել նաև «Մերսեդես»-ի ուղևորուհին:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ 520»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան բախվել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 95 տան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Սևանի Նաիրյան փողոցի թիվ 111 տան դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 09.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և կորցնելով կառավարումը՝ կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը