Լրահոս

22.09.2016 22:26


Հրդեհ է բռնկվել Գյումրիում․ կա տուժած

Հրդեհ է բռնկվել Գյումրիում․ կա տուժած

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.06-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 6Ա շենքի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1956 թ. ծնված Ս. Հ.-ը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.51-ին, մարվել՝ 18.15-ին:

Ամբողջությամբ այրվել է թիվ 237/372 երկհարկանի տան երկրորդ հարկի փայտե տնակը՝ մոտ 100 քմ և մոտակայքում գտնվող տան տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 50 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը