Լրահոս

23.09.2016 12:36


Ոստիկանության 2 սպաներ պաշտոնեական կեղծիք և անփութություն են կատարել

Ոստիկանության 2 սպաներ պաշտոնեական կեղծիք և անփութություն են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վարդանյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, իսկ նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բալայանը՝ պաշտոնեական անփութություն և պաշտոնեական կեղծիք:

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարբեր նախաքննական մարմիններում քննված քրեական գործերով 15 անձանցից 14-ին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, իսկ մեկ անձի՝ առանձնապես խոշորչափերի խարդախություն կատարելու համար, վերջիններս տարբեր ժամանակներում քրեականգործերով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց հայտնաբերելու նպատակով քննիչների որոշումներով հայտարարվել է հետախուզում: Վերջիններիս կողմից հիշյալ մեղադրյալների հետախուզման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնին, որոնց կապակցությամբ բաժնի աշխատակիցները կազմել են հետախուզական գործեր:

Ալբերտ Վարդանյանը, առանց քննիչների կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, հետախուզվողներին հայտնաբերելու վերաբերյալ դրական ցուցանիշ ունենալու անձնական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ հետախուզական գործերը կարճելու մասին որոշումների մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Մասնավորապես՝ Ա. Վարդանյանը 13 մեղադրյալների վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործերը կարճելու մասին որոշումներ՝ հիմքում նշելով մտացածին, կեղծ տեղեկություններ, իբր, վերջիններիս վերաբերյալ քրեական հետապնդումըքննիչների կողմից դադարեցվել է կամ քրեական գործերով վարույթը կարճվել է:

Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձիվերաբերյալ հետախուզական գործը կարճելու նպատակով, Ալբերտ Վարդանյանը, հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բալայանի անունով կազմել է հետախուզական գործը կարճելու մասին որոշման նախագիծ, որի մեջ ևս մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, թե, իբր,մեղադրյալի վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչի կողմից դադարեցվել է, այնուհետև որոշումը ներկայացրել է օպերլիազորի ստորագրմանը՝ հավաստիացնելով դրա կայացման բավարար հիմքերի մասին և չտեղեկացնելով կատարված կեղծիքի մասին, իսկ օպերլիազորըանփութորեն ստորագրել է որոշման տակ:

Հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բալայանը, իր հերթին, առանց քննիչի կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, մեղադրյալի վերաբերյալանձամբ կայացրել է հետախուզական գործը կարճելու մասին որոշում՝ հիմքում նշելով կեղծ տեղեկություններ, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական գործով վարույթները քննիչի կողմից կարճվել է, իսկ հայտարարված հետախուզումը՝ դադարեցվել:

Այսպիսով՝ 15 հետախուզական գործերը կարճելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ինչի արդյունքում հիշյալ անձանց տվյալները հանվել են Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց հաշվառումից, դադարեցվել են մեղադրյալներին հայտնաբերելու ուղղությամբ փնտրողական գործողությունները:

Հիշյալ հանցագործությունները կատարելու համար ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույնբաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բալայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 315-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը