Լրահոս

23.09.2016 12:53


Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 890,5 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված

Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 890,5 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված

Սեպտեմբերի 22-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 890,5 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել են 13 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և տարբեր տեսակի հոգեներգործուն 61 հաբ:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովի հանձնվել է 5 ինքնաշեն նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, ինքնաձիգի 6 պահունակ և տարբեր տրամաչափի 311 փամփուշտներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 6 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Այս խորագրի վերջին նյութերը