Լրահոս

23.09.2016 18:59


Հետախուզվող՝ Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով

Հետախուզվող՝ Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1956 թ. ծնված Սամվել Ղ.-ն, որը հոկտեմբերի 20-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը