Լրահոս

23.09.2016 17:20


Երեք տղամարդ՝ խարդախության մեղադրանքով

Երեք տղամարդ՝ խարդախության մեղադրանքով

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 1/5 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Աղասի Ա.-ն, որը օգոստոսի 29-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 3.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը 2015 թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


***
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Բազումի և Աշոցքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17.30-ին, Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Լևոն Ս.-ն, ով սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը