Լրահոս

23.09.2016 21:24


Թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից դրամապանակ էր գողացել

Թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից դրամապանակ էր գողացել

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10.30-ին, նա թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը