Լրահոս

23.09.2016 14:28


Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգությունը» ևս միանում են «Արդարություն Հայաստանում» արշավին

Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգությունը» ևս միանում են «Արդարություն Հայաստանում» արշավին

Ուրախ եմ «Ժառանգություն» կուսակցության անունից միանալ «Արդարություն Հայաստանում» արշավին, որի մեկնարկը տվեցին Սերժ Թանգյանը, Վահե Բերբերյանը, Ատոմ Էգոյանը եւ այլ մտավորականներ համայն աշխարհից: Ի նշան համերաշխության այդ նախաձեռնությանը եւ հաշվի առնելով հանրապետության վերջին 25 տարվա իրողությունները, մենք իրավամբ հպարտանում ենք մեր հավաքական ձեռքբերումներով եւ շատ ավելին ենք ակնկալում գալիք սերունդների համար: Որպեսզի նրանք կարողանան ներդնել իրենց ստեղծագործական ողջ ներուժը եւ մեր պետությունը դարձնել ժամանակակից, մրցունակ ու շատ ասպարեզներում առաջատար: Դա թույլ կտա կերտելու բացառապես Նոր Հայաստան՝ ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն Հայրենիք: Սա մեր սեփական ազգային ստուգատեսն է, որը պետք է անցնենք արժանապատվությամբ ու առաքինությամբ՝ ե՛ւ նրանց անունից, ովքեր կռվեցին ու ընկան, ե՛ւ հանուն նրանց, ովքեր ապրելու ու առաջնորդելու են վաղը:

«Ժառանգություն» կուսակցություն

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ

23 սեպտեմբերի 2016

Այս խորագրի վերջին նյութերը