Լրահոս

23.09.2016 21:50


Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ

Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 24-ի՝ լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2...-4 0C ցուրտ:

Հանրապետության տարածքում

Սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը և 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում

Սեպտեմբերի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.90C (1977 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.80C (1987 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.90

Այս խորագրի վերջին նյութերը