Լրահոս

23.09.2016 15:14


Արցախցի կույր շվիահարը օգնության կարիք ունի (տեսանյութ)

Արցախցի կույր շվիահարը օգնության կարիք ունի (տեսանյութ)

Արցախցի շվիահար Հակոբ Բաբայանը ծնվել է 1989 թվականին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում: Մանուկ հասակում, 1995 թվականին հորեղբոր տղաների հետ խաղալիս գտնում են կոտորակային ռումբ, իրենց թվում է թե գնդակ է, ձեռքներին պայթում է, հորեղբոր որդիները մահանում են, իսկ Հակոբը մասամբ կորցնում է տեսողությունը:

Երկու տարի հետո կորցնում է գրեթե ամբողջովին, և նրան տեղափոխում են Երևան, որտեղ էլ շարունակում է դպրոց գնալ՝ կույրերի համար նախատեսված դպրոցում, ստանում է նաև երաժշտական կրթություն: Շատ հետաքրքրված է լինում ազգային նվագարաններով, հատկապես նրան գերում է շվին: 2007 թվականի աշխարհում հայտնի ակնոցաբան Ալեն Միկլիի հրավերով մեկնում է համերգային ծրագրով Փարիզ: 2010 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի բաժին,պրոֆեսոր Սամվել Երկնափեշյանի դասարան: Մասնակցել է բազմաթիվ փառատոնների և համերգային ծրագրերի, գերված է Կոմիտասի ստեղծագործություններով:

Աշխատում է Ասկերանի արվեստի դպրոցում: Հակոբը խնդրանքով դիմում է աշխարհի ողջ հայությանը՝ տեսնելու հնարավորությունը վերականգնելու հարցում իրեն օգնելու խնդրանքով: Այստեղի հետազոտման բժշկական թղթերն ուղարկել է Գերմանիայի մասնագիտական կլինիկա,որտեղից և ստացել է հրավեր բուժման ակնկալիքով: Կուրսն արժե 20 000 եվրո: Արդշինինվեստբանկում Հակոբ Բաբայանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

2478300238720000 ՀՀ դրամ;

2478300238720020 ԵՎՐՈ;

2478300238720010 ԱՄՆ, դոլար;

2478300238720030 ՌԴ ռուբլի;

SWIFT:ASHBAM22
Ասկերանի շրջան գյուղ Խանաբադ;

Հակոբ Բաբայաբի հեռախոսահամարներն են՝ +374 97 36 39 83, +374 55 67 39 83:

Այս խորագրի վերջին նյութերը