Լրահոս

23.09.2016 18:00


Մեղադրանքներ են առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին և նրա տեղակալին

Մեղադրանքներ են առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին և նրա տեղակալին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ս.Ալեքսանյանը և վերջինիս տեղակալ Ա.Համբարձումյանը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, 2015 թվականի նոյեմբերի 14-ին Քաղսի համայնքում տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով համայնքի սեփականությանը, ինչպես նաև գյուղացիներին պատճառված վնասի չափերը ներկայացրել են ուռճացված, կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր, որոնց հիման վրա ստացել են գումարներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահումների եղանակը, ծավալները, համայնքի ղեկավարի և նրա տեղակալի գործողությունների շրջանակը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք (2 դրվագ), 38-308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ պաշտոնեական դիրքի օգտավործմամբ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը՝ պաշտոնեական դիրքի օգտավործմամբ՝ խոշոր չափերով) հատկանիշներով։

Ա.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը