Լրահոս

24.09.2016 15:21


Վահագնի թաղամասի շենքի մոտ այրվել է 100 քմ խոտածածկ տարածք

Վահագնի թաղամասի շենքի մոտ այրվել է 100 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վահագնի թաղամասի թիվ 303 շենքի մոտակայքում՝ 100 քմ, Չարենցավան քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակի ձոր` «Արևիկ» հանգստյան գոտում՝ մոտ 600 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գարագաշի փողոցի թիվ 13 տան բակում՝ 50 հակ պահեստավորված անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը