Լրահոս

24.09.2016 16:23


Ստեփանավանում «Վոլկսվագեն» է հրդեհվել

Ստեփանավանում «Վոլկսվագեն» է հրդեհվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 02.34-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Յան Ռայնիսի փողոցի թիվ 90 շենքի մոտակայքում այրվում է «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան գրանցված է Ստեփանավան քաղաքի Գրիգորյան փողոցի թիվ 17 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.55-ին, մարվել՝ 03.10-ին: Այրվել է «Վոլկսվագեն պասատ» մակնիշի 14 SS 400 պ/հ (վարորդ Տ. Շ.) ավտոմեքենայի առջևի հատվածը, կոտրվել են դիմապակին, առջևի և հետևի դռների ապակիները:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն մինչ վառելիքի արտահոսքի դադարելը:

Այս խորագրի վերջին նյութերը