Լրահոս

28.10.2010 13:56


Դավիթ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Անդրանիկի Կարապետյանը: ՀՀ պաշտպանության նախարարի նույն հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից:

Դավիթ Կարապետյանը կրթությամբ արևելագետ-միջազգայնագետ է: 2003թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրատը, 2005թ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2006թ. Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրան:

Հայաստանի ֆրանսիական համալսարանում կատարում է դասախոսական աշխատանք: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն լեզուներին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը