Լրահոս

24.09.2016 12:38


Ճանապարհային ոստիկանության 2 ծառայողների մեղադրանք է առաջադրվել

Ճանապարհային ոստիկանության 2 ծառայողների մեղադրանք է առաջադրվել

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման բաժանմունքի ծառայող Դ. Ա.-ն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2016 թվականի ապրիլի 21-ին «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու համար Մովսես Մ.-ից ավտոմեքենա վարելու գործնական քննություն ընդունելու ընթացքում, 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով գործնական քննություն ընդունելու փոխարեն Մովսես Մ.-ից գործնական քննությունն ընդունել է «B» կարգի համար նախատեսված թեթև մարդատար ավտոմոբիլով, սակայն համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում ավտոմեքենա վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը:

Կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ին առաջարկել է նստել ավտոմեքենան և մեկ անգամ ևս հանձնել գործնական քննությունը: Չնայած նրան, որ վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, ոստիկանության ծառայողը դիտավորությամբ չիկատարել իր վրա դրված պարտականությունները և բացասական գնահատելու փոխարենկազմված արձանագրությունը տվել է նույն բաժանմունքի մեկ այլ ծառայող Գ. Տ.-ին, ով Մովսես Մ.-ին վարորդական վկայական տրամադրելու շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, առանց որևէ հիմքերի գործնական քննությունը գնահատել էդրական: Արդյունքում՝ ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքներ չունեցող և ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Մովսես Մ.-ն նույն օրը ստացել է «B » և «C» կարգերի վարորդական վկայական:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ճանապարհային ոստիկանության հիշյալ ծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը