Լրահոս

29.09.2016 13:20


Լավ լուր. ամառը վերադառնում է Հայաստան

Լավ լուր. ամառը վերադառնում է Հայաստան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ լուր. ամառը վերադառնում է Հայաստան
հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած՝ Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ն ընկած ժամանակահատվածում, սեպտեմբերի 30-ի հետ համեմատած, աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում՝ մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:
Իսկ հոկտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ, կանխատեսվում է օդի ջերմաստիճան նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից պակաս, այսինքն՝ սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում»:

Այս խորագրի վերջին նյութերը