Լրահոս

30.09.2016 16:40


Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. դանակահարված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. դանակահարված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կետրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչներ, 17-ամյա Հովհաննես Տաշչյանը, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ 48-ամյա Սերժիկ Հակոբյանը, «գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, աջ ծնկի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը և «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի թիվ 1 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են իրար հասցրել նշված անձինք։ Պարզվել է նաև, որ Հ. Եսայանը իր մոտ եղած գաղտնի փականով դանակով հարվածներ է հասցրել Հ. Տաշչյանին և Ս. Հակոբյանին։ Հիվանդանոցում բժիշկներն օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ Հ. Տաշչյանը կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու։

Արդեն ժամեր անց Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հիվանդանոցից տուն գնալու ժամանակ բաժին են բերման ենթարկում Հ. Եսայանին, որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով դանակը։ Քննիչ Քյասինյանի որոշմամբ Հ. Եսայանը ձերբակալվում է։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը