Լրահոս

02.10.2016 10:29


Գյումրիի 34/79 տեղամասի նախագահը չի վերացրել խախտումը. ՀՔԱՎ

Գյումրիի 34/79 տեղամասի նախագահը չի վերացրել խախտումը. ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Գորիսի մամուլի ակումբի, Իրազեկ Քաղաքացիների Միավորման, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի համագործակցությամբ Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունների դիտարկման ընթացքում Գյումրիի 34/79 տեղամասից ստացվել է ահազանգ այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Համլետ Սարուխանյանը որպես լիազոր ներկայացուցիչ գտնվում է տեղամասում:

Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, խնդրի մասին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին զգուշացվելուց հետո խնդիրը չի վերացվել, ինչի վերաբերյալ ժամը 10:00-ի դրությամբ էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ուղարկվել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Այս խորագրի վերջին նյութերը