Լրահոս

02.10.2016 11:05


Գյումրիում Բալասանյան դաշինքի ներկայացուցիչն ուղղորդում է ընտրողներին

Գյումրիում Բալասանյան դաշինքի ներկայացուցիչն ուղղորդում է ընտրողներին

Դիտորդներն ահազանգում են, որ Գյումրիի 34/21 ընտրատեղամասում գտնվող Բալասանյան դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Էռոյանի ձեռքին կան ցուցակներ, վերջինս ուղղորդում է ընտրողներին: Նույն գործողությունը կատարվում է ընտրատեղամասից դուրս գտնվող ևս մեկ անձի կողմից:

Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Խախտումն արձանագրվել է 9:40-ի դրությամբ, որի մասին ահազանգվել է տեղամասի հանձնաժողովի նախագահին, ուղարկվել է շրջիկ խումբ՝ ընտրատեղամասից դուրս կատարվող գործողությունները արձանագրելու նպատակով:

Համանման խախտում է արձանագրվել նաև Վանաձորի 30/58 ընտրատեղամասում ժամը 8:27-ի դրությամբ. ընտրատեղասում գտնվող ՀՀԿ վստահված անձը ուղղորդել է ընտրողներին: Դրա մասին հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո խախտումը վերացվել է:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գորիսի մամուլի ակումբ

Իրազեկ Քաղաքացիների Միավորում

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»։

Այս խորագրի վերջին նյութերը