Լրահոս

02.10.2016 13:08


ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին

(2.10.2016 թ., ժամը 12-ի դրությամբ)

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 տեղեկատվություն, որից՝

- Շիրակի մարզ - 6,
- Լոռու մարզ - 5,
- Գեղարքունիքի մարզ - 4,

- Կոտայքի մարզ - 3:

Հաղորդումներ են ստացվել՝
- ԶԼՄ-ներից – 5,
- հանձնաժողովի անդամներից - 2,
- քաղաքացիներից – 9,
- ոստիկանության ծառայողներից - 2:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 18 նյութ:

Ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, դրանց ստուգման և արդյունքների մասին:
Կոչ ենք անում խախտումների դեպքում անհապաղ դիմել ոստիկանության բաժին-բաժանմունքներ կամ ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանին:
Հիշեցնում ենք, որ բոլոր ահազանգերով կատարվում են ստուգումներ, որոնց մասին հանրությունը կիրազեկվի:

Այս խորագրի վերջին նյութերը