Լրահոս

04.10.2016 23:00


Վայոց Ձորի մարզում բախվել են 42-ամյա վարորդի մոտոցիկլետն ու գյուղապետի Niva-ն

Վայոց Ձորի մարզում բախվել են 42-ամյա վարորդի մոտոցիկլետն ու գյուղապետի Niva-ն

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Շատին-Հերմոն գյուղամիջյան ճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Շատին գյուղի բնակիչ, 42-ամյա Նաիրի Մանուկյանի վարած ИЖ մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետն ու ВАЗ 2121 մակնիշի 60 ՕՕ 909 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ն.Մանուկյանը տեղում մահացել է:

ВАЗ 2121-ի վարորդը Հերմոն գյուղի գյուղապետն է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը