Աշխարհ

05.10.2016 10:25


Քլինթոնի դաշնակիցը Պուտինին «բռնապետ» է անվանել

Քլինթոնի դաշնակիցը Պուտինին «բռնապետ» է անվանել

Դեմոկրատներից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու, սենատոր Թիմ Քեյնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ»։ Այդ մասին նա հայտարարել է հանրապետականներից իր հակառակորդ Մայքլ Փենսի հետ բանավեճի ընթացքում։

Լրագրողի հարցին, թե ինչն է խնդիր հանդիսացել Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև հարաբերությունները վերսկսելու համար, Քեյնը տվել է Պուտինի անունը։ Նա նաև հավելել է, որ ռուս նախագահը հանդես է գալիս որպես «բռնապետ, այլ ոչ թե որպես առաջնորդ»։

«Ցանկացած մեկը, ով հակառակը կպնդի, ուրեմն չգիտի ռուսական պատմությունը և հենց Վլադիմիր Պուտինին։ Հիլարի Քլինթոնը հաստատ գիտի, թե նա ով է»,– ասել է Քեյնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը