Աշխարհ

05.10.2016 10:30


Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 10–ին

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 10–ին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 10–ին Ստամբուլում։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Պուտինը նաև ելույթ է ունենալու Թուրքիայում անցկացվող Միջազգային էներգետիկ կոնգրեսին։

Ավելի վաղ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել առաջնորդների հանդիպումը հոկտեմբերի սկզբին։

Կոնգրեսը Ստամբուլում կանցկացվի հոկտեմբերի 9–13–ը։ Նույն ժամանակահատվածում այնտեղ կկայանա ռուս–թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը