Լրահոս

05.10.2016 11:21


ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (լրացված)

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (լրացված)

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 06.34-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada Largus» 957 OC 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Վ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 10 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր 1996 թ. ծնված Վ. Ա.-ը հոսպիտալացվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները վարորդին մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ոստիկանության ավտոմեքենային. վերջինս նույնպես տեղափոխվել է Սիսիանի զինվորական հոսպիտալ, բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը