Լրահոս

05.10.2016 11:27


Երկու քաղաքացի բարձրացել է Արագած լեռան հյուսիսային լանջով և մոլորվել

Երկու քաղաքացի բարձրացել է Արագած լեռան հյուսիսային լանջով և մոլորվել

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23.18-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է Արագած լեռան հյուսիսային լանջով և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռան արևելյան լանջը և չեն կարողանում իջնել:

Ս. թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 04.51-ին, 1958 թ. ծնված Ա. Մ.-ը և 1971 թ. ծնված Ա. Թ.-ը ինքնուրույն իջել են լեռան լանջից անվտանգ տարածք և մոտեցել ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը