Լրահոս

06.10.2016 08:19


Մնացել են վերելակում

Մնացել են վերելակում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 6 շենքի վերելակում (7-րդ հարկի մակարդակում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.28-ին ահազանգ է սատցվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Այս խորագրի վերջին նյութերը