Աշխարհ

06.10.2016 10:15


ԱՄՆ–ում 1.6 հազ թռիչք է չեղարկվել «Մեթյու» մրրիկի պատճառով

ԱՄՆ–ում 1.6 հազ թռիչք է չեղարկվել «Մեթյու» մրրիկի պատճառով

«American Airlines» ընկերությունը 1.6 հազ թռիչք է չեղարկել Ֆլորիդա նահանգի հարավում։ Այս մասին հայտնում է ABC–ն։

Նշվում է, որ ավիաընկերությունը նման քայլի է դիմել «Մեթյու» մրրիկի պատճառով։

Ինչպես հայտնել են «American Airlines»–ից, չեղարկվել են Մայամիի, Ֆորտ–Լոդերդեյլ–Հոլիվուդ և Փալմ–Բիչ օդանավակայաններից իրականացվող չվերթները։

Ավիաընկերությունը հույս ունի վերսկսել թռիչքները հոկտեմբերի 7–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը