Աշխարհ

06.10.2016 10:40


Քարդաշյանի թիկնապահը ջնջել է նրա մասին բոլոր հիշատակումներն իր էջից

Քարդաշյանի թիկնապահը ջնջել է նրա մասին բոլոր հիշատակումներն իր էջից

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվեն սոցցանցերի իր էջերից ջնջել է Քիմի մասին բոլոր գրառումները, լուսանկարները, տեսաֆայլերն ու մյուս հիշատակումները։ Օգտատերերը ենթադրել են, որ աստղն աշխատանքից հեռացրել է նրան Փարիզի կողոպուտից հետո։

TMZ–ն, սակայն, հերքել է դա։ Լրագրողների տվյալներով՝ այդ քայլն անվտանգության միջոցառում է, որպեսզի հետագայում չարագործները չկարողանան իմանալ Դյուվեի կամ Քիմի գտնվելու վայրը։ Նշվում է, որ Դյուվեն մեծ վստահություն է վայելում Քիմի ընտանիքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը