Լրահոս

06.10.2016 10:45


Դեռ 5 օր էլ տաք և չոր եղանակը կպահպանվի

Դեռ 5 օր էլ տաք և չոր եղանակը կպահպանվի

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռ 5 օր էլ տաք և չոր եղանակը կպահպանվի
Արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև առաջիկա 5 օրերին: Միայն վաղը կնկատվի թույլ ամպամածություն, որը, սակայն, չի ազդի բարձր ջերմային ֆոնի վրա: Մյուս օրերին հանրապետության բոլոր մարզերում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ: Ամենատաք օրերը կլինեն հոկտեմբերի 6-9-ին, երբ Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանն առանձին հատվածներում կհասնի +30–ի, Արարատյան դաշտում և Երևանում՝ +28...+29–ի: Օդի ջերմաստիճանը բարձր կլինի նաև լեռնային մարզերում, Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ցերեկային ժամերին սպասվում է +20...+25 աստիճան տաքություն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը