Լրահոս

06.10.2016 11:01


Բեռնատարը վրաերթի է ենթարկել 3 ոչխար և շրջվել

Բեռնատարը վրաերթի է ենթարկել 3 ոչխար և շրջվել

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 07.46-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի 691 LU 56 պ/հ բեռնատարը (վարորդ Ս. Մ., ծնված 1961թ.) (ցեմենտատար, 15 տ) վրաերթի է ենթարկել 3 ոչխար և շրջվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս.Մ.-ին, ով հոսպիտալացվել է Ջերմուկի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը